3184 դիտում
19:21 01-09-2016
Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության 25-րդ տարեդարձի կապակցությամբ պետական պարգևներ ու պատվավոր կոչումներ է շնորհել
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 7 հոգի հետմահու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի հետմահու, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, որից 1-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:
Արցախի, Հայաստանի և արտերկրի մի խումբ պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ և բարերարներ պարգևատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, որից 2-ը՝ հետմահու, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, որից 2-ը` հետմահու, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, որից 2-ը` հետմահու, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի և 4 կազմակերպություն:
Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության և տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
16:43 29-08-2014
Բակո Սահակյանը ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևներ և պատվավոր կոչումներ է շնորհել
1118 դիտում
10:56 18-12-2014
Բակո Սահակյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումներ է շնորհել
1618 դիտում
13:38 05-10-2015
Բակո Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»