211652_close_icon
views-count6991 դիտում article-date 19:59 02-09-2016

Սուպերմարկետում գողացել են քաղաքացու iPhone 5s-ն ու կանխիկ գումար. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին՝ խնդրում ենք հայտնել

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու պայուսակից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 01-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը սուպերմարկետում քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն 5Ս» ապրանքանիշի բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները և զննվել։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր