211652_close_icon
views-count5100 դիտում article-date 15:21 03-09-2016

Վանաձորի, Մեծավանի և Կուրթանի կարիքավոր ընտանիքները ստացան գրենական պիտույքներ և դպրոցական հագուստ

Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի սեպտեմբերյան փուլում, Վանաձորի գրենական պիտույքների տաղավարների մոտ շուրջ մեկ շաբաթ շարունակ դպրոցականին անհրաժեշտ պարագաներ հավաքելով, երիտասարդները գրենական պիտույքներ և դպրոցական հագուստ բաժանեցին Վանաձորի 25, Մեծավանի 30 և Կուրթան համայնքի 5 կարիքավոր ընտանիքների երեխաներին: «Ձեռք մեկնիր» ծրագիրը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, արդեն շուրջ 6 տարի է, ինչ իրականացվում է թեմի տարբեր եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամների կողմից: Ծրագիրը բարեգործական ակցիաներ է իրականացնում տարին երեք անգամ` Սուրբ Ծննդյան, Սուրբ Զատիկի տոներին ընդառաջ և արդեն 2 տարի է, ինչ նաև սեպտեմբեր ամսին` նոր ուսումնական տարվան ընդառաջ: Սեպտեմբերյան բարեգործական ակցիային այս տարի միացան նաև Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդները, ովքեր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, դրամական օգնություն ցուցաբերեցին 8 կարիքավոր ընտանիքների: Ծրագրի նախատեսված օգնությունը լինում է տարբեր` սնունդ, հագուստ, վառելափայտ, գումար, գրենական և հիգիենայի պարագաներ և այլ, որը երիտասարդները նախապես հավաքում են համապատասխանաբար սննդամթերքի և հագուստի խանութներից, կարի, կաթնամթերքի, հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերից, գրենական խանութներից և տաղավարներից և որից ամեն տարի օգտվում են մարզի հարյուրավոր ընտանիքներ: Ծրագրին օգնում են նաև անհատ բարերարներ: Անցնող տարիներին ծրագրի շրջանակներում օգնություն են ստացել 300 և ավելի ընտանիքներ` ողջ մարզից: [img]/ups/images/0939656001472889336464434.jpg[/img][img]/ups/images/0772744001472889334844629.jpg[/img][img]/ups/images/0408287001472889333537996.jpg[/img]

Նմանատիպ նյութեր