211652_close_icon
views-count16148 դիտում article-date 14:05 03-09-2016

Էջմիածնի փոխքաղաքապետը հեգնում է Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ճոյտը»՝ Հակոբ Հակոբյանը մամուլով թափանցիկ ակնարկ էր արել Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին` առաջարկելով քաղաքապետի ընտրություններից հետո միանալ իրենց թիմին եւ մնալ փոխքաղաքապետի պաշտոնում: Մեզ հետ զրույցում Վազրիկ Գրիգորյանը հեգնեց Ճոյտին եւ իր թիմակիցներին` հասկացնելով, որ՝ «հավը երազում կորեկ է տեսնում»: Նա վստահ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ հաղթելու է Կարեն Գրիգորյանը: Փոխքաղաքապետը նշեց, որ իրենց թիմը` Կարեն Գրիգորյանի առաջնորդությամբ, այնքան հսկայածավալ դրական աշխատանքներ է կատարել Էջմիածնում, որ սուրբ քաղաքի նկատմամբ հոգատար ամեն ոք էլ պարտադիր կքվեարկի Կարեն Գրիգորյանի օգտին: Նա հերքեց նաեւ Ճոյտի տարածած այն հերյուրանքը, թե իբր ինքն այս օրերին քաղաքապետի պաշտոնակատար է: «Ես ակտիվորեն ընդգրկված եմ քարոզարշավում, ես Կարեն Գրիգորյանի թիմի ամենաակտիվ անդամներից եմ, ուստի եւ ինքս էլ, օրենքի պահանջով, արձակուրդում եմ»,- ասաց Վազրիկ Գրիգորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր