211652_close_icon
views-count2208 դիտում article-date 14:06 18-06-2015

Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի սցենարով նկարահանված «Հիշողություն» ֆիլմի ռեժիսորներից մեկն իրեն ահաբեկված է զգում և Հակոբ Հակոբյանին խնդրում հետաձգել ֆիլմի պրեմիերան

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար,սցենարիստ Հակոբ Հակոբյանի՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի 3-րդ ռեժիսորներից Քաջարի Հակոբյանը նկարահանումներից հետո իրեն ահաբեկված է զգում և ԱԺ նախկին պատգամավորին պարբերաբար խնդրում է հետաձգել ֆիլմի պրեմիերան, որ հանկարծ իրեն վնաս չհասցնեն: Հակոբ Հակոբյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նկարահանումների ժամանակ և դրանից հետո իրենք Քաջարի Հակոբյանի մոտ հոգեբանական փոփոխություն զգացել են, հատկապես եղել են տեսարաններ, որտեղ նա իրեն շատ վատ է զգացել և երկար զրույցներից հետո են հորդորել, որ աշխատանքը շարունակի: «Ինձ թվում է, նա հոգեբանական խնդիրներ ունի և իր իսկ նկարահանած ֆիլմի դրվագները նրա հոգեբանության վրա ազդել են: Նա վախենում է, թե թուրքերը կգան և նրան վնաս կհասցնեն, բայց, հարգելով նրան և նրա աշխատանքը, ես չեմ կարող հետաձգել ֆիլմի պրեմիերան: Այն տեղի կունենա նշված օրը, նշված ժամին»,-նշեց գործարարը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/16/56623/]հայտնել [/url]էինք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս ուրբաթ՝ Զվարթնոցի համալիրում՝ ժամը 21.00-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հակոբ Հակոբյանը եւ ավելացրել, որ ֆիլմի առաջին հրավիրյալներից ենք: Ավելին, նա նոր սենսացիոն մանրամասներ էր ներկայացրել և նշել, որ պրեմիերայից հետո մամուլի ասուլիս կլինի, որտեղ կներկայացվեն ֆիլմը հետաձգելու պատճառները:

Նմանատիպ նյութեր