211652_close_icon
views-count5371 դիտում article-date 14:02 05-09-2016

«Թուրքական հոսք» գազատարը կարող է ձգվել մինչև թուրք-հունական սահման

Ռուսաստանը և Թուրքիան դիտարկում են «Թուրքական հոսք» գազատարի՝ մինչև թուրք-հունական սահմանը հասցնելու տարբերակը, տեղեկացնում է Ria Novosti-ն։ «Այո, կան պլաններ՝ գազատարը մինչև թուրք-հունական սահման հասցնելու վերաբերյալ»,-ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար ԱԼեքսեյ Միլլեը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ գազատարը շարունակություն ունենա մինչև Եվրոպա։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն իր թուրք գործընկերների հետ քննարկում է դեպի Թուրքիա գազատարի անցկացման ծովային տարբերակը, իսկ դեպի Բուլղարիա գազատարի անցկացումը չի քննարկվում։

Նմանատիպ նյութեր