211652_close_icon
views-count1577 դիտում article-date 17:35 06-09-2016

Ակնկալիք կարող է լինել, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը. Շավարշ Քոչարյան

ԼՂ հարցով առաջընթաց չի արձանագրվում, որովհետև Ադրբեջանը կոպտորեն խախտում է սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը: «Քսան տարուց ավելի է մենք այս գործընթացի մեջ ենք: Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրական դաշտում, Ադրբեջանն, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե հենց այս հարցի շուրջ էլ հերթական անգամ քննարկում կունենան: Դիտարկմանը, թե, այսինքն, ակնկալիքներ չկա՞ն, Քոչարյանը պատասխանեց. «Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի: Ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Տրամաբանական է. քանի կրակում են, քանի սադրում են, անհնարին է արդեն կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրել»: Խոսելով ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնություն պայմանագրի մասին՝ Քոչարյանը նշեց. «Նախագիծը պատրաստ է, բայց դա Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության որոշելու հարցն է»:

Նմանատիպ նյութեր