211652_close_icon
views-count1982 դիտում article-date 11:13 01-12-2016

Ակնկալիքներ կլինեն, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն. Շավարշ Քոչարյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Խնդիրը հենց այն է, որ ադրբեջանական կողմը բանակցություններին երբեք դրական ոգի չի հաղորդում, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այդ հնարավոր հանդիպումից ակնկալիքներ կլինեն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը լինի կառուցողական: «Դա կայանում է նրանում, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Դա հող կստեղծի՝ բանակցություններում առաջընթացի համար»,֊ հավելեց Շավարշ Քոչարյանը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հայկական կողմը երբեք չի խուսափում հանդիպումներից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր