211652_close_icon
views-count4026 դիտում article-date 21:37 06-09-2016

Կարեն Բարսեղյան. Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա մրցավեճից (0:1) հետո տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը. [b]- Ձեր կարծիքը խաղի մասին: [/b] - Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ: Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար: [b]-Երկորդ խաղակեսում թիմի մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ ֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները: [/b] - Ինչ-որ տեղ մեր մարզական բախտը չբերեց, մյուս դրվագում դարպասապահը վստահ խաղաց, կամ վերջին փոխանցումը չստացվեց: Այնպես որ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ ասել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավականին լավ էր, բայց պարտվեցինք: [b]Պարոն Բարսեղյան, ինչո՞վ էիք առաջնորդվել մեկնարկային կազմն ընտրելիս: [/b] - Նախ ասեմ, որ այս խաղից առաջ մենք ընկերական հանդիպում անցկացրեցինք իրաքյան թիմի դեմ, և եթե դուք նկատեցիք, այս խաղի կազմը ոչնչով չէր տարբերվում այդ խաղի կազմից: Մի քանի անգամ նայելով խաղը՝ եկա այն համոզման, որ մեկնարկային կազմի տղաները լավ աշխատանք էին տարել այդ խաղին և այս խաղին էր կարդարացնեն սպասելիքները: Անկեղծ լինեմ, այդպես էլ եղավ, բայց, ցավոք, գոլային պահերի չիրացման պատճառով պարտվում ենք մի խաղում, որտեղ պարտվելու իրավունք չունեինք: [b]- Խաղաժամանակ չստացավ Գոռ Աղբալյանը, կա՞ ինչ-որ հստակ պատճառ: [/b] -Ոչ մի պատճառ չկա; Այս անգամ որոշեցի Ալիկ Հովհաննիսյանին մտցնել խաղադաշտ, հաջորդ անգամ, հնարավոր է, Գոռ Աղբայանին մտցնեմ խաղադաշտ: Մենք ունենք ֆուտբոլիստներ որոնք ընդհանրապես չընդգրկվեցին 18 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, չնայած շնորհալի տղաներ են: [b]- Ի՞նչ հետևություններ եք արել այս խաղից: [/b] -Ճիշտն ասած, ես չափազանց դժգոհ եմ մրցաշարային աղյուսակում մեր դիրքից: Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք և գոնե վերջին հորիզոնականից խուսափենք: Ես էլ, տղաներն էլ հասկանում ենք, որ դա մեր տեղը չի, և կանենք հնարավորը գոնե այդ խնդիրը լուծելու համար

Նմանատիպ նյութեր