1859 դիտում
15:04 07-09-2016
Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 541 շենքերի 898 մուտք:
Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 455 մուտքերի վերանորոգման աշխատանքները՝ 307 շենքերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի բոլոր հարկաբաժինները:
Նշենք նաև, որ ըստ ժամանակացույցի՝ արդեն բաշխվել է հաջորդ տարիների համար ծրագրված անելիքը, համաձայն որոնց՝ մինչև 2019 թվականի ավարտը բազմաբնակարան շենքերի չնորոգված մուտքեր մայրաքաղաքում չեն մնա:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1922 դիտում
15:04 13-10-2016
Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
1560 դիտում
16:08 19-09-2015
Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1339 դիտում
14:11 18-04-2016
Ընթացքի մեջ է բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»