Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր:
Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 541 շենքի 898 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 639 մուտք՝ 447 շենքում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 103-ով:
Նախորդ շաբաթվա ընթացքում ավարտին է հասցվել 29 մուտքերի նորոգումը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերը կարգի են բերվում համալիր լուծումներով. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]