2060 դիտում
17:50 07-09-2016
Դոնի Ռոստովում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Ռոստովի նահանգապետի հետ
Սեպտեմբերի 1-ին Դոնի Ռոստովում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ:
Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ Ռոստովի նահանգապետը շնորհավորեց Վարդան Ասոյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն իր կարևոր առաքելության իրականացման գործում: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, Դոնի Ռոստովի մարզային և քաղաքային իշխանությունների հետ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ամենայն ջանք կգործադրի ավանդական ջերմ հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու համար:
Հանդիպմանը ուրվագծվեցին առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Վասիլի Գոլուբևը ներկայացրեց ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ռոստովի մարզի հետ առկա պատմական հարաբերությունները, Հայաստանի և Ռոստովի մարզի գործարարների միջև հաստատված սերտ կապերն և դրանց զարգացման հեռանկարները: Այս համատեքստում Վարդան Ասոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ ՀՀ գլխավոր հյուպատոսը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերը և սեպտեմբերի 19-22-ը Հայաստանում կայանալիք «Արտադրված է Հայաստանում 2016» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
Մտքեր փոխանակվեցին համատեղ տնտեսական և մշակութային միջոցառումների կազմակերպման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվեց Ռոստովի մարզի հայ համայնքի դերակատարությունը:
Նմանատիպ նյութեր
2921 դիտում
14:12 25-11-2016
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Դոնի Ռոստովի նորանշանակ քաղաքապետի հետ
1270 դիտում
15:39 17-08-2022
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված