2924 դիտում
14:12 25-11-2016
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Դոնի Ռոստովի նորանշանակ քաղաքապետի հետ
Նոյեմբերի 23-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Դոնի Ռոստովի նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ:
Հանդիպմանը ՀՀ գլխավոր հյուպատոսը, շնորհավորելով նորանշանակ քաղաքապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ Երևան և Դոնի Ռոստով եղբայրական քաղաքների միջև արդեն ձևավորվել է երկկողմ ծրագրերով հարուստ համագործակցություն: Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ քաղաքապետն իր ուրույն ներդրումը կունենա այդ համագործակցության առավել ընդլայնման և խորացման գործում:
Ողջունելով ՀՀ հյուպատոսին՝ Վիտալի Կուշնարյովը, իր հերթին, կարևորվեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը:
Զրույցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերին և ձեռնարկվելիք նոր քայլերին: Այդ համատեքստում քննարկվեցին այս տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության և ՌԴ Ռոստովի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև Երևանի և Դոնի Ռոստովի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ծրագրեր:
Առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման առումով կարևորվեց գործարար ոլորտի ներակայացուցիչների միջև կապերի խթանումը, փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
Նմանատիպ նյութեր
2060 դիտում
17:50 07-09-2016
Դոնի Ռոստովում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Ռոստովի նահանգապետի հետ
2521 դիտում
14:16 28-04-2017
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է անցկացրել Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հետ
Այս բաժնից
652 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
730 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին