4566 դիտում
10:13 08-09-2016
Երևանի պետական համալսարանի դասախոսները նոր դժգոհության ալիք են բարձրացնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դասախոսներին նախապես հայտարարել է, եթե դասախոսները չկարողանան ապահովել վերաորակավորման քննությունների լավ արդյունքներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ դասախոսական կրեդիտները բարձր չլինեն, ապա համալսարանում այլևս անելու բան չեն ունենա, կամ էլ աշխատավարձը կնվազի։ Դժգոհություն կա, որ դասախոսներից մի քանի հոգի չեն կարողացել ապահովել լավ արդյունք, սակայն ԵՊՀ ռեկտորը նրանց չի հեռացրել, ոչ էլ աշխատավարձն է նվազեցրել, քանի որ նրանք իր մտերիմ շրջապատից են։
Իսկապե՞ս այդպես է. «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը ծիծաղելի համարեց դասախոսների դժգոհություևը. «Այն, ինչ Դուք ասում եք, կապված է ռոմանոգերմանական բանասիրության դասախոսների հետ։ Եթե դասախոսը C1 մակարդակ չի ապահովում, նա իրավունք չունի ուսանողին օտար լեզու դասավանդել։ Այդպիսի դասախոսներ մեզ պետք չեն։ Մեզ պետք են դասախոսներ, որոնք լեզվին տիրապետում են այնքան, որ կարող են, ունակ են գիտելիք տալու ուսանողին։ B1, B2 մակարդակ ես էլ ունեմ, բայց ես իրավունք չունեմ անգլերեն դասավանդեմ, չէ՞, անգլերեն դասավանդելու համար պետք է ունենալ բարձր որակավորում։ Եթե C1, C2 որակ չեն կարողանում ապահովել, ապա համալսարանում անելիք չունեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
14081 դիտում
09:30 22-02-2018
Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատությունները դեղատոմսով տրամադրվող դեղերի ցանկ չունեն. «Ժողովուրդ»
2317 դիտում
10:51 01-03-2019
Դժգոհության ալիք. 92 տոկոսը դեմ են, 8 տոկոսը՝ կողմ Հարկային օրենսգրքում փոփոխություններին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
766 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2086 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»