4793 դիտում
09:48 01-06-2017
Երևանում դժգոհության ալիք է հասունանում. գերակա հանրային շահ ճանաչվող տարածքները տրամադրելու են «Ի ԷՄ ՍԻ»-ին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:
Նկատենք, որ Երևանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: Եվ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղթերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:
Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաև Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճանաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14168 դիտում
09:30 22-02-2018
Դժգոհության նոր ալիք է հասունանում. բուժհաստատությունները դեղատոմսով տրամադրվող դեղերի ցանկ չունեն. «Ժողովուրդ»
5104 դիտում
18:36 22-12-2016
Բարերար Միքայել Արամյանցի տան նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել
2034 դիտում
17:47 27-11-2019
«Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա». Վահե Էնֆիաջյան
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»