211652_close_icon
views-count926 դիտում article-date 12:05 08-09-2016

Մասնագիտական պարապմունք ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 7-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը: Թեմաներն էին՝ ոստիկանության ստորաբաժանումների հերթապահ մասերի եւ հերթապահ ծառայությունների գործունեությունը եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրումը: Հունան Պողոսյանն անդրադարձավ ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներին՝ հատկապրես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Այնուհետեւ ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները, խնդրո առարկա ոլորտների առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու թերացումները: Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր