211652_close_icon
views-count2189 դիտում article-date 16:25 08-09-2016

Դավիթ Տոնոյանը Լոնդոնում մասնակցել է Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հյուրընկալած այս հանդիպումը հանդիսանում է 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթաժողովի շարունակությունը: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ: Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն էր ստանձնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով կազմավորել լրացուցիչ կարողություններ՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում: Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր