4816 դիտում
10:10 10-09-2016
Շաքիի ջրվեժի գործելուց հետո ՀԷԿ-ի եկամուտները կպակասեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժը գործում է, մուտքը բաց է։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ահազանգել էր, որ բնապահպանության նախարարության անգործության հետևանքով Շաքիի ջրվեժը չի պահպանվում։ Բանն այն է, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։ Շաքիի ջրվեժի հետ կապված բնապահպանության նախարարի հանձնարարականը մտահոգել է Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանին, քանի որ ջրվեժի գործելուց հետո քաղաքապետի ՀԷԿ-ի եկամուտները պակասել են։ «Առաջիկայում կգամ Երևան, և նախարարության աշխատակիցների հետ կքննարկենք ջրի բացթողումների չափաքանակը։ Գուցե դրանց չափաքանակները փոփոխվեն»,- «Ժողովուրդ»-ին ասաց Սիսիանի քաղաքապետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3624 դիտում
12:58 26-06-2021
Շաքիի ջրվեժի ջրի «սևանալը» պայմանավորված է ավազանի մաքրման աշխատանքներով
1537 դիտում
09:04 01-04-2022
Կաթի փոշու ներկրման ծավալները կպակասեն. կաթնամթերքը կթանկանա՞․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»