211652_close_icon
views-count24963 դիտում article-date 14:02 10-09-2016

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 32-ամյա վարորդի Нива-ն ու Վրաստանի քաղաքացու բեռնատարը. Нива-ն գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 32-ամյա Արծրուն Ավետյանի վարած Վազ 2121 մակնիշի 30 ZZ 044 համարանիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 67-ամյա Ռևազ Ծոծոնավայի վարած DAF մակնիշի AQA 155 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր