65176 դիտում
13:49 21-02-2018
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 28-ամյա վարորդի Mercedes-ն ու 58-ամյա վարորդի Нива-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են 58-ամյա Եփրեմ Էլմանասյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՏM 173 համարանիշի և 28-ամյա Գևորգ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 34 OA 022 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի և նույն ջոկատի 1-ին խմբի օղակի հրամանատար Հարություն Ղազարյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են գլխիվայր շրջված Нива-ն, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ մեքենաները վարել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Երևան ընթացող Нива-ին, վերջինն էլ գլխիվայր շրջվել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարվաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+