211652_close_icon
views-count2294 դիտում article-date 17:03 10-09-2016

Գերմանիայում իսլամիստների կողմից սպառնալիքի մակարդակն առավել բարձր է, քան երբևէ. ՆԳ նախարար

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը BILD պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ երկրում պոտենցիալ ահաբեկիչների թիվն աճել է, իսկ սպառնալիքի հավանականությունը առավել քան երբևէ բարձր է, հաղորդում է DW-ը։ Մեզյերի խոսքով՝ ներկա պահին Գերմանիայում հաշվվում է ավելի քան 500 պոտենցիալ ահաբեկիչ։ «Նրանց թիվն արդեն 520 է, և բոլորն էլ ընդունակ են քաղաքական դրդապառճառներով ամենալուրջ ու վտանգավոր հանցագործությունները կատարել։ Բացի այդ, Դաշնային շրջանների իշխանությունները տվյալներ ունեն ևս 360 հնարավոր ահաբեկիչ իսլամիստների մասին, և հատուկ ծառայություններն աշխատում են «աչքի տակ պահել» վերջիններիս։ Այդուհանդերձ, նախարարը կոչ է արել բոլոր մուսուլմաններին չկասկածել՝ որպես այրահեղկանների։

Նմանատիպ նյութեր