211652_close_icon
views-count1779 դիտում article-date 10:08 02-12-2015

Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»

Հատված՝ «Առավոտ» թերթի խմբագրականից. «Կփոխվի Սահմանադրությունը, թե ոչ՝ կուսակցությունները թերևս պետք Է մտածեն, թե ում են նրանք «գործուղում» խորհրդարան։ Թե կիսանախագահական և թե խորհրդարանական մոդելի դեպքում Ազգային ժողովի դերը հսկայական Է, իսկ քաղաքացիների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ ձևավորվում Է պատգամավորների մտավոր մակարդակի գնահատականներից։ Այս պահին օրենսդիրների մեծ մասի մակարդակը ահավոր ցածր Է։ Կուսակցությունները, որոնք հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, ունեն շատ մեծ հնարավորություններ օգտվելու այդ ոեսուրսից։ Պարտադիր չէ՝ մարդիկ պատգամավոր դառնան զոռբայությամբ, բռնությամբ կամ փողով։ Երեկ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հենց այդպիսի որոշում Էր ընդունել՝ իր հայհոյախառն լեզվով հայտնի Առաքել Մովսիսյանի (Շմայսի) մասին։ Բայց նման արձանագրումից Շմայսին ոչ տաք Է, ոչ պաղ։ Նա, վստահաբար, կշարունակի իրեն պահել Ազգային ժողովում այնպես, ինչպես պահում Է իր քյաբաբնոցներում»: Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր