211652_close_icon
views-count2659 դիտում article-date 18:00 10-09-2016

OPEC-ը նավթի արդյունահանումը կրճատել է մինչև եռամսյա նվազագույնի մակարդակ

OPEC-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի արդհունահանման մակարդակը նվազեցրել է եռամսյա նվազագույն մակարդակի և չի բացառվում, որ կազմակերպության անդամ երկրները պատրաստ են գնալ արդյունահանման սառեցման գործարքին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով OPEC-ի զեկույցի տվյալները, փոխանցում է rosbalt.ru-ն։ Օգոստոսին նավթի արդյունահանման ընդհանուր մակարդակը նվազել էր օրական մինչև 200 հազար բարելով՝ հասնելով օրական մինչև 33 մլն բարելի։ Ցուցանիշները եղել են վերջին 3 ամիսներին գրանցված ամենացածրը։ Թերթը նշում է, որ դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Քուվեյթի ու Քաթարի կողմից նավթի արդյունահանումը կրճատելու հետևանքով։ OPEC-ում չեն բացառում, որ նավթի սառեցման գործարքը կարող է կնքվել հոկտեմբերին Ալժիրում ընթանալիք բանակցություններում, որտեղ փորձելու են ուղիներ փնտրել շուկայում կայունությունը պահպանելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր