211652_close_icon
views-count3158 դիտում article-date 11:55 15-05-2017

Նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ ամբողջական փոխհամաձայնություն է ձեռք բերվել OPEC-ի անդամ ու ոչ անդամ երկրների միջև

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության ու բնական պաշարների նախարար Խալեդ ալ-Ֆաթիհը հայտարարել է, որ OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրներին ընդհանուր հայտարարի են եկել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին գործարքը երկարաձգելու շուրջ։ Այդ մասին հայտնում է Tass-ը։ «Ձեռք է բերվել խմբի ամբողջական համաձայնությունը»,-ասել է սաուդցի նախարարը։ Բացի այդ, ալ-Ֆաթիհը և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Մոսկվան և Էր-Ռիյադը մայիսի 25-ին Վիեննայում կայանալիք հանդիպմանն առաջարկելու են գործարքը երկարաձգել մինչև 2018 թվականի մարտի վերջը /նախկինի պես օրական մինչև 1.8 մլն բարելով կրճատում/։

Նմանատիպ նյութեր