211652_close_icon
views-count4952 դիտում article-date 20:00 10-09-2016

Հետաքրքիր փաստեր «Եղջերուի կղզու» մասին

Էլաֆոնիսի կամ «եղջերուի կղզի»-ն Հունաստանին պատկանող անմարդաբնակ կղզի է Միջերկրական ծովում։ Գտնվում է Կրետե կղզու հարավային ափին։ Կղզին գտնվում է Կրետեի ափագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա և ալիքների բացակայության դեպքերում Էլաֆոնիսիից Կրետե կարելի է հասնել գետանցով կամ լաստանավով: Հունաստանում կղզին հայտնի է 1824 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձությամբ: Զատկի կիրակի օրը թուրքերը հարձակում են գործել տեղի հույն բնակչության վրա, որի արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ: Մի քանի հարյուր մարդ էլ վաճառվել է ստրկության: Ի հիշատակություն այս օրվա՝ կղզու ամենաբարձր կետում կանգնեցվել է մի հուշատախտակ, որը այցելուներին հիշեցնում է սգո օրվա մասին: 1907 թվականի փետրվարի 22-ին Էլաֆոնիսիի ափերի մոտ տեղի է ունեցել նավաբեկություն, որի արդյունքում ավստրիական արտադրության ուղևորատար զբոսաշրջային նավը խորտակվել է: Զոհվել է 38 մարդ: Վթարի վայրում կառուցվել է հուշահամալիր-փարոս, որի վրա խաչ է բարձրացվել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փարոսը ավերվել է գերմանացի ֆաշիստների կողմից։

Նմանատիպ նյութեր