3069 դիտում
17:15 21-01-2014
Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին
Այսօր լրանում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 25-րդ ամյակը: Ռուսական Sport-express պարբերականը շնորհավորում է հետխորհրդային տարածքում ամենահայտնի խաղացողներից մեկի ծննդյան տարեդարձը և մի անի հետաքրքիր փաստ է ներակյացնում հայ խաղացողի կենսագրությունից:
[b]Մախաչկալա՞` ոչ, Դորտմո՞ւնդ` այո[/b]
Մխիթարյանը կարող է օրինակ ծառայել շատ ֆուտբոլիստների: Նրան չգերեցին եվրոպական հարուստ ակումբների առաջարկները և Մխխիթարյանը նախընտրություն պրոֆեսիոնալ աճի օգտին: Հայտնի է, որ ժամանակին Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել «Անժի»-ին, որը տվյալ ժամանակահատվածում աստղաբաշխային գումարներ էր ծախսում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Սակայն հայ կիսապաշտպանը հրաժարվեց տեղափոխվել Ռուսաստան: Մանկուց նա երազել էր հանդես գալ եվրոպական, որևէ թոփ ակումբի կազմում: Այժմ Հենրիխը հանդիսանում է Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող: Նրա երազանքը կատարվեց:
[b]Ներողություն Միկի…[/b]
Չնայած նրան, որ Մխիթարյանը բազմիցս հայտարարել է, որ նրան հիանալի ընդունեցին «Բորուսիա»-ում, այդուհանդերձ ադապտացիայի հետ նա որոշ բարդություններ ունեցավ: 2013 թվականի նոյեմբերի 30-ին «Բորուսիա»-ն արտագնա խաղում ուժերը չափում էր «Մայնց»-ի հետ , և, երբ մրցավարը խաղավերջում 11 մետրանոց նշանակեց «Մայնց»-ի դարպասին, «Բորուսիա»-ն արջևում էր 2:1 հաշվով: հարվածը պատրաստվում էր իրացնել Մխիթարյանը, սակայն Լևանդովսկին հայ խաղացողի ձեռքերից խլեց գնդակը և ինքը իրացրեց 11 մետրանոց հարվածը: Իհարկե, դա ոչ թե Լևանդովսկու ցանկությամբ կատարվեց, այլ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հրահանգով: Ճիշտ է, խաղից հետո Կլոպը ներողություն խնդրեց Միկկիից (Գերմանիայում այդպես են անվանում Մխիթարյանին):
[b]Պոլիգլոտ…[/b]
Մանկության տարիներին Մխիթարյանը ֆուտբոլային դասընթացներ է անցել բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում, որտեղ, ի դեպ , ծանոթացել էրԲրազիլիայի հավաքականի ներկայիս աստղերից մեկի` Օսկարի հետ: Բրազիլիայում Մխիթարյանը սովորեց պորտուգալարեն: Ընդհանուր առմամաբ Հենրիխը տիրապետում է 6 լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն և իհարկե, հայերեն:
[b]Իշտոյանի հետնորդը[/b]
Հայաստանի հավաքականում Մխիթարյանը իր նորամուտը նշեց 17 տարեկան հասակում: Ներկայումս հավաքականի կազմում նա խփել է 12 գոլ և այդ ցուցանիշով դարձել է ազգային թիմի ռեկորդակիր: Հենց Մխիթարյանի 6 գոլերը Եվրո 2012-ի ընտրական փուլում հայերին թույլ տվեցին մինչև վերջին պահը պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հայաստանում Հենրիխին պաշտում են: բացառված չէ, որ նա կդառնա ազգային ֆոլկլորի հերոս, ինչպես դա եղավ 70-ական թվականներին «Արարատ»-ի հարձակող Լևոն Իշտոյաին հետ: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում «Արարատ»-ի տարած հաղթանակից հետո Հայաստանում ծնվեց հիանալի անեկդոտ. « Աստված, փրկեցե ՜ ք... Ես տառապում եմ մեծամոլությամբ` ինձ թվում է, որ ես Լևոն Իշտոյանն եմ»
[b]...և երգիչ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5043 դիտում
10:35 02-12-2014
Հետաքրքիր փաստեր Նյու-Յորքի մասին. ֆոտոշարք
8055 դիտում
09:54 05-04-2015
Մեր օրգանիզմում օրական 20 000 կմ «ճանապարհ անցնող» հեղուկը. հետաքրքիր փաստեր արյան մասին
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում