2558 դիտում
17:53 11-09-2016
Կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին և համարվում է Եվրոպայի առաջատար փառատոներից մեկը: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Ս. թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Անդրես Մուստոնեն) մասնակցությամբ: Համերգին կներկայացվի «Շողացող վերածնունդ», «Փայլուն բարոկկո» խորագրերով ծրագիրը, որը մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է՝ դարերի խորքից մինչև այսoր:
Ս. թ. սեպտեմբերի 15-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում կկայանա «Հորտուս Մուզիկուս» երաժշտախմբի մեկ այլ ծրագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:
Հավելենք, որ «Հորտուս Մուզիկուսը» Եվրոպայի մշտապես գործող ամենահին խմբերից մեկն է, որն ունի իր ինքնատիպ ոճը: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ մի բեմականացում է:
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
17:40 08-09-2020
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգը` հերոսական Տավուշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1369 դիտում
15:26 25-10-2019
Կկայանա Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգը
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան