1369 դիտում
15:26 25-10-2019
Կկայանա Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգը
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մեր ժամանակների ամենահաջողակ ու պահանջված դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (Մեծ Բրիտանիա):
Քեմփֆը հանդես կգա ամենաջազային դասական կոմպոզիտորի՝ Ջորջ Գերշվինի դաշնամուրի ֆա մաժոր կոնցերտով: Քեմփֆը բացառիկ տաղանդի տեր դաշնակահար է: Նա ունի ֆիզիկապես հզոր և համարձակ կատարողի հեղինակություն, տաքարյուն խառնավծք և չի վախենում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ մտածող և խորը զգացմունքային երաժիշտ է:
Փառատոնի փակման համերգի օրը, հոկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկի ունկնդրին ջազային և դասական երաժշտության հրավառություն է սպասվում՝ այս բացառիկ դաշնակահարի կատարմամբ:
Այդ օրը նվագախումբը կղեկավարի անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը (Գերմանիա): Ծրագրում բացի Գերշվինի դաշնամուրի կոնցերտից ՀԱՖՆ-ի կատարմամբ կհնչի նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան:
Ալեքսանդր Լիբրայխն այսօրվա դիրիժորական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա կայացման մեջ մեծ դեր է խաղացել Կլաուդիո Աբբադոն, ով ժամանակին հրավիրել է Լիբրայխին աշխատելու Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ Զալցբուրգի «Զատկի փառատոն»-ի շրջանակներում: Լիբրայխն այժմ հանդիսանում է Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Շուբերտի փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս BBC սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Վալենսիայի և այլ նվագախմբերի հետ: Ինչես Լիբրայխը, այնպես էլ Քեմփֆը առաջին անգամ հանդես կգան Հայաստանում:
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել 12 սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ 16 արտերկրյա և հայաստանցի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Նշանակալից համերգնեից էին՝ Հայաստանի Հանրապտության Անկախության օրվա, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակի, մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի, Չեխոսլովակիայի Անկախության 101-րդ տարելիցի համերգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի հայաստանյան և Վաչե Շարաֆյանի «Ռեքնիեմ անապատի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերաները:
ՀԱՖՆ-ի հաջորդ համերգը կկայան հոկտեմբերի 27-ին, որը նվիրված է կոմպոզիտոր Սերգեյ Սարաջևի 100-ամյակին: Մանրամասների համար այցելեք ՀԱՖՆ-ի պաշտոնական կայք www.apo.am
Նմանատիպ նյութեր
11195 դիտում
17:00 09-12-2017
Տեղի կունենա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը
2555 դիտում
17:53 11-09-2016
Կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը
Այս բաժնից
640 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
691 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
847 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան