12493 դիտում
22:40 11-09-2016
Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենափոքր զբոսայգու տրամագիծն ընդամենը 61 սանտիմետր է
Այգին 1948 թվականին ստեղծել է տեղական Oregon Journal թերթի մեկնաբան Դիկ Ֆագանը։ Այդ տեղում նախատեսված էր տեղադրել լապտերասյուն, բայց դա չի արվել, և որոշ ժամանակ անց փորված փոսում սկսել է մոլախոտ աճել։ Ֆագանը, որի գրասենյակի լուսամուտները նայում էին այդ խաչմերուկին, փոսի մեջ ծաղիկներ տնկեց։ Նա այդ այգին անվանեց ի պատիվ այն խորագրի, որը վարում էր թերթում (բառացի՝ փայտասղոցարանի թափոններ)։
Զբոսայգին նվիրված է եղել Սուրբ Պատրիկի օրվան (քանի որ հիմնադրվել է հենց այդ օրը) և անվանվել է «Իռլանդիայից արևմուտք լեպրեկոնի միակ բնակության վայրը»։
Ֆագանը պատմում էր զբոսայգու հիմնադրման ֆանտաստիկ պատմություն։ Իբր նա պատուհանից տեսել է ոչ թե սովորական փոս, այլ այն փորող լեպրեկոնի։ Ֆագանը դուրս եկավ փողոց և բռնեց նրան, ինչը նշանակում էր, որ իրավունք վաստակեց, որ լեպրեկոնը կատարի իր մի ցանկությունը։ Ֆագանն ինքն իրեն մաղթեց սեփական զբոսայգի, սակայն չնշեց դրա չափը, ուստի լեպրեկոնը նրան տվեց այդ փոսը։ Հետագա երկու տասնամյակների ընթացքում Ֆագանը թերթի իր սյունակում հաճախ էր նկարագրում այդ փոքրիկ զբոսայգին և իբր այնտեղ բնակություն հաստատած լեպրեկոնին։ Վերջինիս անունը, ըստ լրագրողի, Պատրիկ Օ'Թուլ էր, իսկ տեսնել նրան կարող էր միայն ինքը` Ֆագանը։
Ֆագանը մահացավ 1969 թվականին, բայց զբոսայգին շարունակում է գոյություն ունենալ, և նրա մասին հոգ են տանում այլ մարդիկ։ 1976 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է քաղաքային զբոսայգի։
Տասնամյակների ընթացքում փոքրիկ շրջանում գտնվել են տարբեր առարկաներ` լողավազան թիթեռների համար, ցատկահարթակ, պայտեր, Journal շենքի փոքրիկ դրվագ և նույնիսկ «Պտտվող անիվ» փոքրիկ կարուսել։ Զբոսայգին քաղաքում այդ օրը տոնելու կենտրոնն է. նրա մոտ անցկացվում են տոնական փառատոններ և համերգներ։
2006 թվականի փետրվարին ճանապարհի նորոգման պատճառով զբոսայգին ժամանակավորապես տեղափոխվեց իր սովորական տեղից 24 մետր հեռու, բայց 2007 թվականի մարտի 16-ին վերադարձվեց իր նախկին տեղը։
Նմանատիպ նյութեր
11181 դիտում
12:29 31-07-2016
Աշխարհի ամենատարօրինակ մարդիկ, ովքեր գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
8422 դիտում
14:45 08-03-2017
«Գինեսի գրքում» գրանցված 15 ամենաանհավանական ռեկորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2372 դիտում
10:15 20-09-2014
Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է աշխարհի ամենածանր սոխը
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր