Հյուսիսային Կորեայում ջրհեղեղները 133 մարդու կյանք են խլել
Հյուսիսային Կորեայում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի, հաղորդում է France Press գործակալությունը։
Աբհայտ կորած է համարվում 395 մարդ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունից դուրս է եկել Թումանգան գետը և առաջացրել այդ երկրի պատմության մեջ ամենաուժեղ հեղեղումները։ Առավել շատ տուժել է Համգյոն-Պուկտո նահանգը, որտեղից տարհանվել է շուրջ 107 հազար մարդ։