211652_close_icon
views-count920 դիտում article-date 16:00 30-03-2015

Չիլիում ջրհեղեղները 12 մարդու կյանք են խլել

Չիլիի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի, 20 մարդ անհայտ կորած է համարվում: Տարվում են փրկարարական աշխատանքներ: Հայնտի է, որ ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք արդեն շաբաթից ավել է շարունակվում են: Ջրհեղեղը վերջին 80 տարվա ընթացքում ամենաաղետաբերն էր: Անձրևների պատճառով մի քանի գետեր դուրս են եկել հունից, ջուրը տարածվել է մի քանի բնակավայրերի ուղղությամբ: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Նմանատիպ նյութեր