211652_close_icon
views-count3001 դիտում article-date 10:57 12-09-2016

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Են Խոն չհայտարարված այցով ժամանել է Չինաստան, հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը։ Այցի նպատակը չի նշվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեան, կրկին խախտելով ՄԱԿ ԱԽ-ի՝ միջուկային փորձարկումներն արգելող բանաձևը, իրականացրեց 5-րդ փորձարկումը։ Այն առաջացրեց նաև 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ժամեր առաջ Հարավային Կորեան հայտարարել է, որ Փհենյանը հերթական միջուկային փորձարկումն է նախապատրաստում։ Այդ եզրակացությանը փորձագետները եկել են՝ ուսումնասիրելով հյուսիսկորեական պոլիգոնի արբանյակային լուսանկարները դիտելուց հետո։

Նմանատիպ նյութեր