1141 դիտում
10:07 21-11-2023
Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։
Հրատարակության տվյալներով՝ նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ։
Ինչպես նշում է պարբերականը, Պիստորիուսը Կիև է ժամանել երեքշաբթի առավոտյան գնացքով։
Գերմանիան Ուկրաինային զենք մատակարարող երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո։ Գերմանիայից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը՝ հումանիտար, ֆինանսական և ռազմական, վերջին մեկուկես տարվա ընթացքում կազմել է մոտ 24 միլիարդ եվրո։
Նոյեմբերի 20-ին Ուկրաինա էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Նրա այցի մասին նույնպես նախապես չէր հայտարարվել։

Նմանատիպ նյութեր
979 դիտում
10:42 21-05-2024
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով Կիև է ժամանել
1678 դիտում
16:05 20-07-2022
Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիև
1489 դիտում
15:03 25-10-2022
Ուկրաինայի ժողովուրդը մեր կարիքն ունի․ Շտայնմայերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN