Ուկրաինայում առաջարկում են արգելել Ռուսաստանից գրքերի ներմուծումը
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կրիլենկոն հույս ունի, որ Գերագույն Ռադան մինչև տարեվերջ կընդունի ներկայացված օրինագիծը, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանից գրքերի ներմուծումը Ուկրաինա, հաղորդում է Interfax-ը։
«Այդ օրինագիծը ուկրաինական կառավարության դիրքորոշումն է՝ պաշտպանելու հումանիտար տիրույթը»ընդգծել է Կիրիլենկոն։
Նշենք, որ այս տարվա ապրիլին փոխվարչապետը, ով դեռ այդ ժամանակ Ուկրաինայի կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, առաջարկել էր Գերագույն Ռադային թույլատրել իրավապահ մարմիններին առևտրի ցանցերից դուրս բերել ռուսական գրքերը։