ՕԵԿ-ական պատգամավորն առաջարկում է արգելել թուրքական ապրանքները, Երևան –Ստամբուլ չվերթը, իսկ զբոսաշրջիկներին արգելել Թուրքիա գնալ
«Օրինաց երկիր« խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն առաջարկում է արգելել թուրքական ապրանքները, Երևան –Ստամբուլ չվերթը, իսկ զբոսաշրջիկներին արգելել Թուրքիա գնալ:
Ինչի մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից` անդրադառնալով նրան, որ թուրքական ապրանքների մուտքն ՀՀ շուկա ազատ է, իսկ մեր ապրանքների համար այդ ճանապարհը փակ է:
Ըստ պատգամավորի` պատճառը ազգային արժանապատվության պակասն է:
Սակայն զուտ բարոյական հարթությունից բացի նա առաջարկում է հարցին նայել այլ տեսանկյունից` արդյո՞ք Հայաաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունը չի փորձի ՀՀ ներմուծված սննդի միջոցով թունավորել Հայաստանի բնակչությանը: