211652_close_icon
views-count3296 դիտում article-date 15:36 12-09-2016

Մոսկվան դեմ է քվեարկելու ԱՄՀ-ի կողմից Կիևին հերթական վարկի հատկացմանը

Արժույթի միջազգային հիմնադրամում ռուսական պատվիրակությունը դեմ է քվեարկելու Ուկրաինային հերթական վարկի տրամադրմանը, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է ria.ru-ն։ «Մենք այսօր անհրաժեշտ կարգադրություններն ենք տալու հիմնադրամի մեր ներկայացուցչին այն մասին, որ Ուկրաինային վարկի տրամադրման հարցը քվեարկության դնելիս դեմ քվեարկի, քանի որ գտնում ենք, որ այն ընդունվել է՝ շրջանցելով իրավունքները»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիլուանովը։ Նա հավելել է, որ Մոսկվան անհիմն է համարում հիմնադրամի հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան կատարել է բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ է՝ ստանալու համար հերթական վարկային փոխանցումը, իսկ Ռուսաստանը՝ որպես հիմնադրամի անդամ, իրավունք ունի այդ հարցում իր դիրքորոշումը պնդել։

Նմանատիպ նյութեր