211652_close_icon
views-count1186 դիտում article-date 12:14 11-12-2022

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023-ին Ուկրաինային 18 մլրդ եվրոյի հատկացմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է tass.ru-ն:

Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինային տրամադրվող 18 մլրդ եվրո վարկը կունենա 10 տարվա արտոնյալ ժամկետ։

ԵՄ խորհրդի կողմից ընդունված առաջարկը հաջորդ շաբաթ կուղարկվի Եվրախորհրդարան՝ հնարավոր ընդունման համար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան նշել է, որ Եվրամիությունը մտադիր է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ ֆինանսական առումով։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Նրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով՝ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ շահավետ պայմաններով վարկերի տեսքով։

Նմանատիպ նյութեր