Պուտինը շնորհավորել է Մոսկվայի մուսուլմաններին՝ Ղուրբան Բայրամի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մուսուլմանները կսկսեն մի քանի օր նշել իրենց գլխավոր տոներից մեկը՝ Ղուրբան Բայրամը (Զոհաբերության օրը): Այս մասին հայտնում է Ռուսաստանի1-ին ալիքը:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մզկիթներից մեկում, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել մոտ 10 հազար մարդ, այսօր հավաքվել են մուսուլմանները, որոնց շնորհավորել է Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Ղուրբան Բայրամը նշվում է հաջի (ուխտագնացություն) շրջանում և սահմանվել է ի հիշատակ Ղուրանում նկարագրված դեպքերի:
Տոնի կարևոր ծեսը զոհաբերվող կենդանուն մորթելն է, որն իրականացվում է տոնական աղոթքից հետո: