Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը»
Հնդկաստանի գերագույն դատարանն արգելել է մուսուլման տղամարդկանց «ակնթարթային ապահարզան» պահանջել այսուհետ իրենց կանանցից, այն է, երբ ամուսինը 3 անգամ հնչեցնում է «թալաք» բառը, հաղորդում է BBC-ն։
«Հնդկաստանի մուսուլմանները 70 տարիների ընթացքում տուժել են այդ խոսքից։ Այս օրը պատմության մեջ է մտնելու, սակայն սա միայն սկիզբն է։ Չեմ կարող նկարագրել, թե որքան են մեզ աջակցել Հնդկաստանի կանայք, անկախ իրենց կրոնական համոզմունքներից»,-ասել է հանրային կազմակերպություններից մեկի ղեկավար Զաքիա Սոմանը, ով եղել է այդ հարցով երկրի գերագույն դատարան դիմածներից մեկը։
«Թալաք» բառի եռակի արտասանությունն արգելված է Պակիստանում և Բանգլադեշում, սակայն Հնդկաստանում միասնական քաղաքացիական օրենսգիրք չկա և նման հարցերը «լուծվում են» կրոնական սովորույթներին համաձայն։