211652_close_icon
views-count10328 դիտում article-date 12:14 13-09-2016

1996 թվականի այս օրը մահացել է ամերիկացի ռեփ երգիչ Թուփաք Շակուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը։ «Ռոլինգ սթոուն» ամսագրի կողմից որակվել էր որպես բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկը։ Հիփ-հոփ կարիերայից զատ նկարահանվել է նաև ֆիլմերում։ Թուփաքի կատարումների հիմնական թեմաներն են բռնությունը, ռասիզմը, մեծ քաղաքների ներսում տիրող զրկանքներն ու դժվարությունները և այլ սոցիալական խնդիրները, ինչպես նաև տարաձայնությունները այլ հիփ-հոփ երգիչների հետ, որոնք սկզբնավորվել էին 90-ականների ընթացքում արևելյան և արևմտյան ափերի ռեփերների միջև։ Երաժշտական կարիերան Թուփաքն սկսել է որպես «Digital Underground» ալտերնատիվ հիփ-հոփ խմբի ետին պլանի պարող, օգնական, այնուհետև՝ էմ սի։ 1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր