211652_close_icon
views-count5427 դիտում article-date 20:39 28-01-2017

Իոսիֆ Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը

15 տարեկան հասակում Իոսիֆ Բրոդսկին թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին: Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» ամսագրում։ 1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցի վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվեց ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրեց Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականից՝ ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա տեղափոխվեց Նյու-Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։ 1987 թվականին նրան շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ։ Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։

Նմանատիպ նյութեր