211652_close_icon
views-count2467 դիտում article-date 13:06 13-09-2016

Լյուքսեմբուրգը Եվրամիությանը կոչ է արել հեռացնել Հունգարիային կառույցի կազմից

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը կոչ արել Եվրամիության հեռացնել Հունգարիային իր կազմից, քանի որ, ըստ նրա, Հունգարիայի վարած քաղաքականությունը չի համապատասխանում ԵՄ-ի որդեգրած արժեքներին։ Գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք չենք կարող համաձայնվել նրա հետ, որ ԵՄ-ի հիմնարար արժեքները զանգվածային կերպով փլուզում են»։ Մասնավերապես, Ասսելբորնին վրդովեցրել է այն, որ Հունգարիան ցանկապատներ է տեղադրում իր սահմանին՝ կասեցնելու համար միգրանտների հոսքը երկիր։ «Այդ երկրի իշխանություններն արդեն հեռու չեն նրանից, որ հրահանգ տան՝ կրակելու փախստականների վրա»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր