211652_close_icon
views-count3625 դիտում article-date 15:29 13-09-2016

ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում կանցկացնի Կարախանբեյլի բնակավայրի ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արեւելյան ուղղությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր