211652_close_icon

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակում կայացավ ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը

views-count3041 դիտում article-date 19:50 13-09-2016
Սեպտեմբերի 9-11-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական Բելկուր հրապարակում կայացավ ավանդական «Հյուպատոսական տոներ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցող 48 հյուպատոսություններ, այդ թվում` Լիանում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը, ներկայացրեցին իրենց երկրների մշակույթը, խոհանոցն ու ազգային յուրահատկությունները: Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանին և հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, հարուստ մշակույթին ժառանգությանը, ժողովրդական երգարվեստին, ինչպես նաև համտեսելու հայկական կերակրատեսակներ: Միջոցառման ընթացքում Լիոնի «Նաիրի» պարային համույթի կողմից ներկայացվեց հայկական քոչարին, կատարվեցին նաև հայկական ժողովրդական և ֆոլկլյորային երգեր: Հայկական տաղավարի պատվավոր հյուրն էր Լիոնի քաղաքապետ սենատոր Ժերար Կոլոմբը: Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի հետ առանձնազրույցի ժամանակ երկուստեք ընդգծվեց երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Նմանատիպ նյութեր