211652_close_icon
views-count2931 դիտում article-date 22:08 13-09-2016

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ

Սեպտեմբերի 13-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Ողջունելով դեսպան Մկրտչյանին` բարեկամության խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն վստահություն հայտնեց, որ կշարունակվեն նախկինում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները։ Դեսպանը նշեց, որ ձեռնարկվելու են անհրաժեշտ քայլեր` ուղղված Լիտվա-Հայաստան քաղաքական երկխոսության առավել խորացմանը, փոխայցելությունների ակտիվացմանը, ապրանքաշրջանառության շարունակական աճի ապահովմանը, մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Դեսպանը ներկայացրեց իր առաքելության հիմնական ուղղությունները՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական և մշակութային դիվանագիտության կարևորությունը: Դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր