2264 դիտում
22:34 27-12-2016
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ
Դեկտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։
Սեյմասի խոսնակը բարձր գնահատեց երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը:
Զրուցակիցները նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, և այն զարգացնելու համար կան բավական մեծ նախադրյալներ։
Զրուցակիցները կարևորեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության զարգացումը։ Խոսնակն իր հերթին ընդգծեց, որ Սեյմասի ընտրություններից հետո վերաձևավորված Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամական խումբը Լիտվայի խորհրդարանի երեք ամենամեծ խմբերից մեկն է, որն ունի 48 անդամ և Սեյմասի մեկ-երրորդն է կազմում։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման շուրջ ընթացող գործընթացին: Խոսնակը նշեց, որ Լիտվան աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը։
Լիտվայի Սեյմասի խոսնակը վերահաստատեց Լիտվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան