211652_close_icon
views-count1653 դիտում article-date 11:26 14-09-2016

Կոլումբիայում տեղի է ունեցել ուժգին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժ

Ռիխտերի սանդղակով 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոլումբիայի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկում՝ Անտիոկիայում։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01.58-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուտատա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Pais պարբերականի տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նույնիսկ ավելի քան 600 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Բոգոտայում։ Ավերածությունների կամ տուժածների մասին իշխանությունները տեղեկություններ չեն հաղորդել։

Նմանատիպ նյութեր