211652_close_icon
views-count3032 դիտում article-date 09:39 14-09-2016

Ադրբեջանական հաքերները գրոհ են կազմակերպում. կիրառելու են դիֆեյսի մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումները անհանգստացրել են ադրբեջանցիներին։ Մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգության Հայաստանի մասնագետները ինֆորմացիա ունեն, որ ադրբեջանցիները պատրաստվում են այդ օրը կոտրել և վնասել որոշ պաշտոնական կայքեր և էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ իբր այդպիսով հարամելով «ազգային միասնության» տոնակատարությունների շարքը։ Խոսակցություններ կան, որ այս անգամ խոսքը ոչ թև ավանդական դարձած կայք կոտրելու մասին է, երբ կայքը պարզապես դադարում է աշխատել, այլ հիմա ադրբեջանցիները որոշել են դիֆեյսի մեխանիզմը կիրառել։ Սա նշանակում է, որ կայքերը կշարունակեն աշխատել, սակայն նրանց գլխավոր էջերը կուղղորդվեն դեպի ադրբեջանցիների ուղղորդած լինկերը։ Իսկ այդ լինկերում տեղադրված են լինելու Ռամիլ Սաֆարովի հերոսացած նկարները՝ համապատասխան տեքստով. ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի խոսքն ուղղված հայ գեներալներին։ Մեր տեղեկություններով, սակայն, Հայաստանի տեղեկատվական ոլորտի անվտանգության մասնագետներն արդեն ունեն համապատասխան ինֆորմացիան և նույնիսկ մշակել են մեխանիզմը ինչպես խուսափել ադրբեջանական գրոհից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր