211652_close_icon
views-count4133 դիտում article-date 09:38 06-10-2016

Վերականգնվում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էներգետիկայի նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ «Երևան ՋԷԿ»–ի՝ «Գազպրոմին» ունեցած մոտ 35 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական կողմը վճարի գույքով, իսկ ավելի կոնկրետ՝ «գազաբաշխիչ ցանցերով, խողովակներով և այլն։ «ՉԻ» - Խնդիրը նույնիսկ այն չէ, որ առ այսօր հայտնի չէ անգամ, թե որտեղից և ինչպես է գոյացել այդ պարտքը։ Խնդիրն այն է, որ նոր վարչապետն իր առաջին իսկ կոնկրետ քայլով վերականգնում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը, ինչի արդյունքում Հայաստանը ժամանակին զրկվեց իր էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր