211652_close_icon

Գերմանիայում ապաստան ստացած փախստականները հաճախ են արձակուրդ մեկնում Սիրիա և Աֆղանստան

views-count2108 դիտում article-date 15:46 14-09-2016
Գերմանիայում ապաստան ստացած գործազուրկ փախստականները հաճախ են մեկնում արձակուրդ, գրում է գերմանական Die Welt պարբերականը։ Թերթի տվյալներով՝ հիմնական ուղղությունները Սիրիան, Աֆղանստանը և Լիբանանն են։ Թերթը պարզաբանում է, որ Գերմանիայի օրենսդրությունը թույլ է տալիս գործազուրկներին լքել Գերմանիայի տարածքը 21 օրով։ Միևնույն ժամանակ նպաստառուն պարտավոր է միայն իրազեկել արձակուրդի ժամկետի մասին, սակայն ոչ ուղղության։ Եվրամիության օրենքների համաձայն՝ փախստականները կարող են զրկվել իրենց կարգավիճակից, եթե ուղևորություն են կատարում այն երկրներ, որտեղ իրենց հետապնդում են։ Բացառություն են կազմում հիվանդ հարազատներին տեսակցելու դեպքերը։ Այդուհանդերձ, գերմանական իշխանությունները խնդրին այլ լուծում տալու ուղիներ են փնտրում։

Նմանատիպ նյութեր